ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց ««ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Սերգեյ Ատոմյանը, Կորյուն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Քրիստինե Պողոսյանը:
Նախագծով նվազեցվում են ԱԺ աշխատակազմում պետական ծառայության որոշ պաշտոնների համար սահմանված աշխատանքային ստաժի չափերը: Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ ընդունվել են Կառավարության առաջարկները: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ, այն կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: