National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.05.2021
Քննարկվեց ԱԺ Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը
1 / 2

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 18-ի հերթական նիստում քննարկեց ԱԺ Բյուջետային գրասենյակի` ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանի տեղեկացմամբ` գրասենյակը հաշվետու ժամանակահատվածում ստացել է 44 հարցում, որից  22-ը պատգամավորներից,  2-ը` խմբակցություններից, 20-ը` մշտական հանձնաժողովներից: 2021-ի առաջին եռամսյակում  ստացված  հարցումներն ավելի քիչ են եղել, քան 2020-ին, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ պատգամավորներն իրենց հետաքրքրող որոշ տեղեկություններ ստանում են հանձնաժողովների եւ խմբակցությունների անունից իրականացվող հարցումների միջոցով:  Ստացված հարցումների վերաբերյալ պատրաստվել եւ ԱԺ նախագահին, նրա տեղակալներին, հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորներին է տրամադրվել 122 տեղեկանք: Պատրաստվել են նաեւ 64 ոլորտային տեղեկանքներ, որոնք տեղեկություններ են պարունակել 2020-ի պետական բյուջեի եւ 2021-ի պետական բյուջեի հունվար-փետրվար ամիսների ծախսային հոդվածների կատարման վերաբերյալ: Դրանք նույնպես տրվել են ԱԺ մշտական հանձնաժողովներին` ըստ նրանց գործունեության ոլորտների, ինչպես նաեւ ԱԺ  մյուս մարմիններին:

Գրասենյակի ուսումնասիրությունները վերաբերել են պետական պարտքին, սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշներին, եկամուտներին ու  ծախսերին: Պատրաստվել են  ինֆոգրաֆիկ բնույթի   տեղեկանքներ, որոնք 3-4 տարվա կտրվածքով վերլուծական տեղեկություններ են պարունակել վերոնշյալի վերաբերյալ:

Պատգամավորները թեեւ դրական գնահատեցին Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքը, այնուամենայնիվ նկատեցին, որ խորհրդարանը բավարար չափով չի օգտվում գրասենյակի վերլուծություններից: Անհրաժեշտ համարվեց խթանել գրասենյակի կատարած տեղեկատվության  տարածումը սոցիալական ցանցերի միջոցով:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am