National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.05.2021
Կենտրոնական բանկի նախագահը պատասխանեց գնաճին եւ գնաճային սպասումների արագացմանը վերաբերող հարցերին
1 / 2

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելուց հետո Մարտին Գալստյանը պատասխանեց հանձնաժողովականների հարցերին:

Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը նշեց, որ նախորդ տարի լուրջ մարտահրավերներ էին առաջացել հատկապես ԿԲ-ի համար: Կարեւորելով ԿԲ-ի նկատմամբ հանրային վստահությունը` նա  հետաքրքրվեց, թե մինչեւ այս պահը ձեռնարկված միջոցները բավարա՞ր են գնաճային սպասումներին արձագանքելու եւ ռիսկերը չեզոքացնելու համար: Մարտին Գալստյանը պատասխանեց. «Այս տարի հնարավոր է` գնաճի մակարդակը լինի ավելի բարձր, քան ԿԲ-ի թիրախն է, բայց ԿԲ-ի քաղաքականությունը թույլ է տալիս ավելի հայեցողական մոտեցում ցուցաբերել: Մեր գնահատմամբ` եթե անգամ այս տարի թիրախը գերազանցվի, հաջորդ տարի կունենանք գնաճ, որը կհամապատասխանի մեր նպատակադրմանը»:

Խոսելով առկա բարձր վարկային բեռի մասին` նա նշեց, որ բանկերի կողմից ցուցաբերվել է շրջահայաց, խելամիտ քաղաքականություն: Շատ դեպքերում բանկերը վերանայել են պայմանները եւ անհատական մոտեցումներ ցուցաբերելով` փորձել են լուծել առաջացած խնդիրները:

Մարտին Գալստյանն անդրադարձավ նաեւ վարկերի սպասարկման խնդիրներին, գործազրկության որոշակի աճին, լրացուցիչ նոր աշխատատեղերի ստեղծմանը:
 
 
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am