Մայիսի 10-ին ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավունքի ուժով գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ: Օրակարգում վարչապետի ընտրության հարցն էր:
ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կարգով` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդն առաջադրել է Նիկոլ Վովայի Փաշինյանի թեկնածությունը:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ Ազգային ժողովն արձակելու համար այս փուլում նույնպես պետք է ներկայացվի վարչապետի թեկնածու` պատգամավորների մեկ երրորդի առաջարկով, եւ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Ելույթում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօրվա հատուկ նիստի նպատակը ոչ թե վարչապետ ընտրելն է, այլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացելու համար անհրաժեշտ ընթացակարգերը պահպանելը:
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը` ստորեւ: