National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.05.2021
Ավելացել են անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը. Ստեփան Մելքոնյան
1 / 4

Մայիսի 7-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի տեղեկացմամբ` 2020-ի փետրվարին ՀՀ ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ մեր երկրում տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվել է, որ սահմանամերձ բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող նկարահանումները կարող են բացասական անդրադառնալ ՀՀ պետական սահմանի պահպանության վրա:

Ըստ զեկուցողի` ավելացել են անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը:

Նմանատիպ կարգավորումներ նախատեսված են ԱՊՀ մի շարք պետություններում, մասնավորապես` ՌԴ-ում եւ Բելառուսի Հանրապետությունում:

Առաջարկվում է սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելել առանց համապատասխան թուլյտվության սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված  ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

Իրավախախտումը կատարած անձինք կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով գործող երեսնապատիկի փոխարեն:

Գլխադասային` ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Հայկ Կոնջորյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am