National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
06.05.2021
Խորհրդարանում ներկայացվեց ՀՀ դատախազության տարեկան զեկույցը
1 / 6

Մայիսի 6-ի Ազգային ժողովի հերթական նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

2020թ. ընթացքում ՀՀ քրեական հետապնդման մարմինների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ հանրապետությունում հանցավորության հակազդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, օրինականության ապահովման ուղղությամբ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Գլխավոր դատախազը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.468 դեպք, որը 2019-ի համեմատ նվազել է 382-ով կամ 1.4%-ով:

Նշվեց, որ հանցագործությունների նվազումը հիմնականում պայմանավորվել է սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի նվազումով: Մասնավորապես, էականորեն նվազել են անձնական գույքի հափշտակությունների դեպքերը, այդ թվում` ավազակությունների, կողոպուտների, բնակարանային գողությունների դեպքերը, ինչը, անշուշտ, դրական դինամիկայի վկայություն է: