National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.05.2021
Պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
1 / 1

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ համաքաղաքացիներ,

ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից ռուսերենով` ուզում եմ նշել, որ Հայաստանի շատ հայերի համար այս լեզուն շարունակում է մնալ շփման հիմնական լեզուներից մեկը: Խոսքը մեր հայրենակիցների մասին է, որոնք ողբերգական հանգամանքների եւ ֆիզիկական բռնության սպառնալիքի պատճառով ավելի քան երեսուն տարի առաջ ստիպված էին լքել իրենց տները Բաքվում, պատմական Գանձակում, իսկ այժմ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական տարածքներում:

Արեւելյան եւ արեւմտյան սահմաններից Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքը շարունակվում է, ուստի կարեւոր է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի պետական դրոշները ծածանվում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանին գտնվող պահակակետերում: Անցյալ աշնան իրադարձություններից հետո պետք է գիտակցել, որ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական հարաբերությունների համատեղ ձեւաչափի փուլը պետք է վերածվի պաշտպանական միության, որը կարող է դառնալ հուսալի վահան արտաքին սպառնալիքների դեմ:

Հայաստանում հիշում են, որ Մոսկվան դարձավ աշխարհի առաջին մայրաքաղաքներից մեկը, որը ցեղասպանություն անվանեց թուրք դահիճների  արարքը 1915-ին, եւ նույն քաղաքում Խորհրդային Միության ղեկավարությունը կամավոր որոշում կայացրեց Երեւանում` Ծիծեռնակաբերդի բարձունքում, զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու մասին՝ ոգեկոչելու հայ ժողովրդի սարսափելի ողբերգության 50-րդ տարելիցը:

Խորհրդանշական է, որ իմ ելույթը հնչում է խորհրդարանում`  հաղթանակի հերթական տարեդարձի նախօրեին եւ Հայրենական պատերազմի սկզբի ութսունամյակի տարում, որի ընթացքում զոհվել, վիրավորվել ու անհետ կորել են ավելի քան մեկ միլիոն հայ մեր հայրենակիցներ:

Հայերն արյուն են թափել Հայրենական մեծ պատերազմի ճակատներում՝ ուս ուսի տված իրենց սլավոնացի եղբայրների հետ: Տարիներ անց Արցախում հերոսաբար իրենց կյանքը տվեցին 44-օրյա պատերազմի մասնակիցներ, հայկական բանակի զինվորներ երեւանցի Եվգենի Գորոդնիչին, Միշա Չեչենցովը՝ Ամասիայից, Պյոտր Իվանովը՝ Պրիվոլնոյե գյուղից, Ալեքսանդր Նեչաեւը՝ Լերմոնտովոյից, Դմիտրի Նովիկովը՝ Ֆիոլետովոյից:

Իսկ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի գնդապետ Ստանիսլավ Երեմինը անօդաչու սարքի հարվածից ծանր վիրավորվեց: Նա դեռ չի կարող ամուր կանգնել ոտքի վրա, բայց հավատում է, որ կվերադառնա ծառայության: Պետք չէ մոռանալ, որ Արցախյան առաջին պատերազմից ի վեր Շուշիի մատույցներում կան մեր սլավոնացի կամավորական եղբայրների գերեզմաններ:

Պատիվ եւ փառք մեր բոլոր հերոսներին:

Հայ ժողովրդի պատմության մեջ մայիսը հաղթական էր եւ մնում է այդպիսին: Ոչինչ չի ստվերի զենքի սխրանքներն Ավարայրի, Սարդարապատի, Բեռլինի եւ Արցախի մարտերում:

Շնորհավորում եմ բոլորին Մայիսի 9-ի գալիք տոնի առթիվ, քաջառողջություն եւ երկար տարիներ մաղթում վետերաններին, իսկ մեզ բոլորիս նոր հաղթանակներ Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am