National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.05.2021
Փոփոխություններով հստակեցվում են ազատության մեջ գտնվող եւ խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալման տեսակները
1 / 7

Խորհրդարանը մայիսի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի եւ Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: 
 
Նախաձեռնությամբ ձերբակալման հասկացությունից հանվում է ձերբակալման նպատակը: Փոփոխություններով հստակեցվում են ազատության մեջ գտնվող եւ խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալման տեսակները, դրանց համար նախատեսվում են ավելի կարճ ժամկետներ: «Նախաձեռնության ընդունումից հետո օրենսգրքի 130-րդ եւ 131-րդ հոդվածներով  իրականացվող ձերբակալումը չի կարող տեւել 36 ժամից ավելի: Գործող կարգով այն 72 ժամ է», -տեղեկացրեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Գլխադասային` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը: Նրա խոսքով` փոփոխություններից հետո կորոշակիացվի նաեւ ձերբակալման արձանագրությունների կազմումը:

Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ Կառավարության առաջարկների հիման վրա նախագիծը լրամշակվել է:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am