National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.05.2021
ԱԺ պատգամավորը Մամուլի ազատության օրվա առթիվ հյուրընկալեց ապագա լրագրողներին
1 / 17

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Միավորված ազգերի կազմակերպությունը 1993 թվականի մայիսի 3-ը սահմանեց Մամուլի ազատության համաշխարհային օր: Այս տարեթիվն ընտրվել է նշանավորելու նույն օրը Վինդհուքում (Նամիբիա) ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման հռչակագիրը: Այդ որոշումն ընդունելուց հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին աշխարհի բազմաթիվ երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, քննարկումներ` ուղղված ազատ մամուլի պաշտպանությանը, աշխարհում մամուլի ազատության գնահատմանը, ինչպես նաեւ մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակին:

Օրվա առթիվ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հյուրընկալեց երեւանյան տարբեր բուհերի լրագրության ֆակուլտետում սովորող ուսանողներին: Ուսանողները օգտվեցին հնարավորությունից ու կիրառեցին իրենց մասնագիտական հմտությունները՝ հարցեր ուղղեցին պատգամավորին: Լրագրողներին մտահոգում էր ոլորտի օրենսդրական կարգավորման հարցը: Թեեւ ոլորտը կարգավորող մի շարք օրենքներ կան, սակայն, ըստ նրանց, կա փոփոխությունների անհրաժեշտություն: Մասնավորապես, ապագա լրագրողները կարծում են, որ խոսքի ազատությունը մեր երկրում հասել է սանձարձակության մակարդակի, եւ որոշ դեպքերում պետք է այն սահմանափակել: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am