National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.04.2021
«Լոռու զարգացման կենտրոնի» սաները՝ Ազգային ժողովում
1 / 5

Ապրիլի 27-ին «Լոռու  զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության սաները հյուրընկալվեցին Ազգային ժողովում: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ պատգամավոր Հրանտ Այվազյանը նրանց ուղեկցեցին եւ ծանոթացրին օրենսդիր մարմնի աշխատանքներին:

Էդմոն Մարուքյանը, կարեւորելով խորհրդարանի դերը մեր երկրում, նշեց, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, եւ այստեղ է հիմքը դրվում պետության բոլոր կարեւոր որոշումների:

Հրանտ Այվազյանի խոսքով՝ երիտասարդությունն է մեր ներկան, եւ նրանք արդեն իրենց ներդրումն ունեն մեր երկրի ապագան կերտելու մեջ:

Հյուրերը պատգամավորներին ուղղեցին հարցեր, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, առողջապահությանը, արտահերթ ընտրություններին եւ անգամ Վանաձոր քաղաքի լուսավորությանը:

Մարզի ներկայացուցիչները շրջայց կատարեցին խորհրդարանի շենքում, եղան թանգարանում եւ գրադարանում, խմբակցության աշխատասենյակում զրուցեցին պատգամավորների հետ, իսկ վերջում  ճաշեցին խորհրդարանի բուֆետում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am