National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
08.10.2005
«Հաջողությունը ուղեկցում է լավատեսներին»

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 8-ինհանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ:

Խորհրդարանի ղեկավարը մտադիր է նպաստել բարձր որակավորում ունեցող երիտասարդների ներուժի օգտագործմանը, առավել խոստումնալիցներին`  պետական իշխանական համակարգերում ընդգրկվելուն: Հանդիպումը, ըստ ԱԺ նախագահի, բաց երկխոսության ու համագործակցության հրավեր է. նպատակն է լսել տարբեր երկրներում ուսանած հայ երիտասարդների տեսակետները ու առաջարկությունները երկրի համար առանցքային հարցերի շուրջ:

Հարցուպատասխանի միջոցով ԱԺ նախագահի եւ ներկաների միջեւ ծավալվեց ակտիվ քննարկում: Երիտասարդների բարձրացրած հարցերը բազմաբնույթ էին: Երիտասարդները մտահոգված են, որ պետական համակարգերում աշխատանքի անցնելու դեպքում իրենց գիտելիքներին ու որակավորմանը համարժեք չեն վճարվի. վերադառնալով արտասահմանյան բուհերից,նրանք նախ փորձում են աշխատել միջազգային կազմակերպություններում, հետո` մասնավոր հատվածում, եւ միայն վերջում` պետական կառույցներում: Իսկ Վրաստանում, նկատեց շրջանավարտներից մեկը, պետական ծառայողներին աշխատավարձ է վճարվում միջազգային հիմնադրամների միջոցներից:Աժ նախագահի խոսքից պարզ դարձավ, որ նա չիպաշտպանում Վրաստանում կիրառվող փորձը եւ կողմնակից է սեփական բյուջեի միջոցների հաշվին, աստիճանաբար, պետծառայողների վարձատրության չափը հասցնել բավարար մակարդակի եւ համակարգը գրավիչ դարձնել բարձրակարգ մասնագետների համար:Այս մոդելով առաջ շարժվելու նախադրյալներ կան, նշում է Արթուր Բաղդասարյանը` փաստելով, որ 2006 թ. պետբյուջեի ծախսային մասը էականորեն մեծացել է` հասնելով մեկ մլրդ դոլարի (2005 թ. համանուն ցուցանիշը կազմել է 400 մլն. դոլար): Այս ամենին զուգահեռ, Աժ նախագահն առաջարկում է սեփական կարողություններով երկրի բարգավաճմանը նպաստելիս չառաջնորդվել նյութական արժեքներով: Արթուր Բաղդասարյանը կողմնակից չէ նաեւ այս երիտասարդների համար աշխատանքի արտոնյալ պայմաններ ստեղծելու առաջարկին, քանի որ նա արդարացի է համարում ընտրություն կատարելիս առաջնորդվել գիտելիքով, ստեղծել մրցակցային պայմաններ: Ընդհանրապես, ԱԺ նախագահը կրթական համակարգում էլ է մրցակցությանն առաջնահերթություն տալիս եւ այս նորմն արտացոլվել է «Կրթության մասին» օրենքում:Աժ նախագահը ներկաներին տեղեկացրեց կրթական համակարգի օրենսդրական բարեփոխումներիմասին` նշելով, խորհրդարանն արդեն ընդունել է բուհական եւ հետբուհական կրթության մասին, միջին մասնագիտական կրթության եւ արհեստագործական միությունների մասին օրենքների նախագծերը:2006 թ. ծրագրվում է կրթական համակարգը համալրելկրթության մասին օրենսգրքով: Խորհրդարանի ղեկավարը կարծում է, որ հանրակրթական դպրոցներում պետք է ուսուցանվի երկու օտար լեզու, աշակերտները պետք է տիրապետեն համակարգչին: Կրթական բարեփոխումներրի շղթան շարունակվելու է, նշում է ԱԺ նախագահը. դեռ չի ընդունվել հանրային կրթո ւթյան մասին օրենք:

Հանդիպման ընթացքում շոշափվեցին նաեւ երկրի համար կարեւոր` սահմանադրական բարեփոխումների, համապետական ընտրությունների, պատգամավորների գործունեությանը վերաբերող հարցեր: Հրավիրվածներից մեկը պատգամավորների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն հարց բարձրացրեց: Այն անհրաժեշտ է լինում հատկապես այն դեպքում, երբ որեւէ քաղաքական ուժի հետ խորհրդարան եկած պատգամավորը անդամագրվում է մեկ այլ քաղաքական կառույցի, նշեց նա:Աժ նախագահը հնարավոր է համարում այս հարցում որեւէ սահմանափակման մեխանիզմգտնել, սակայն հիշեցնում է, որ պատգամավորի ազատությունը միջազգայնորեն ընդունված եւ կիրառվող նորմ է: Սահմանադրական բարեփոխումներին անտեղյակ լինելու եւ քաղաքացիական պասիվության մասին հարցին ի պատասխան խորհրդարանի ղեկավարը նկատեց, որ Ազգային ժողովի եւ միջազգային կառույցների նախաձեռնությամբ հասարակական լայն շերտերի հետչորս տասնյակից ավելի քննարկումներ են կազմակերպվել այս թեմայով, եւ քարոզարշավի համար տրամադրված 45 օրերի ընթացքում հանրությունը առավելագույն չափով կիրազեկվի առաջարկվող փոփոխությունների մասին: Իսկ նախագծերի վերաբերյալ առաջարկություններ անելու, եւ, ընդհանրապես, խորհրդարանին դիմելու համար այսօրլայն հնարավորություններ են ստեղծված, տեղեկացնում է ԱԺ նախագահը. հանրությունը օրենսդիր մարմնին կարող է դիմել խորհրդարանի ինտերնետային կայքի, հեռախոսակապի միջոցով, նամակներ եւ դիմումներ ներկայացնելով, կամ` քաղաքացիների ընդունելությունների համար սահմանված օրերին:

Կոչ անելով առավել ակտիվության` խորհրդարանի նախագահը նշեց, որ մարդիկ լինում են լավատեսներ եւ հոռետեսներ եւ հաջողությունը ուղեկցում է լավատեսներին, որովհետեւ հոռետեսները սովորաբար պասիվ դիտորդներ են:

Ի պատասխ ան շրջանավարտներից մեկի հարցի` քաղաքական կառույցներում երիտասարդների ընդգրկվածության մասին` Աժ նախագահը նշեց, որ ՕԵԿ-ը երիտասարդներին առաջարկում է պասիվ-կրավորական կեցվածք չընդունել եւ անպտուղ քննադատությամբ զբաղվելու փոխարեն ակտիվաշխատանքով հարթել սեփական ուղին:

Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռքբերվեց ստեղծել այս խումբը միավորող խորհրդակցական մարմին, խնդիրները եւ առաջարկությունները ամփոփել եւներկայացնել ԱԺ նախագահին: Այս շրջանակներում երիտասարդները կհամագործակցեն օրենսդիր մարմնի ղեկավարի հետ արտերկրում ուսանած մասնագետների նկատմամբ պետական ծրագրված քաղաքականություն մշակելու ուղղությամբ:


08.10.2005
ԱԺ նախագահը գնահատում է ուսուցչի աշխատանքը
Հոկտեմբերի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ընդունելություն` ուսուցչի օրվա առիթով: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջունելով Երեւանից ու մարզերից եկած ուսուցիչներին` նշեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել իրենց տոնի առիթով ուսուցիչների ընդունելությունը Ազգային ժողովում: Արթուր Բաղդասարյանը շնորհավ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am