National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.04.2021
Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
1 / 10

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը  ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունն ու գործունեությունը:  Սենատորները եղան ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած սենյակներում,  հյուրանոցային տիպի հիվանդասենյակներում, գրադարանում, համաժողովների անցկացման համար նախատեսված սրահում եւ կենտրոնին կից ստեղծված արտադրամասում:

Այս վերականգնողական կենտրոնում բուժվել է 3 հազարից ավելի վիրավոր զինծառայող: Նրանցից շատերը կարողացել են քայլել սովորել, վեր կենալ հաշմանդամի սալյակից, նոր  մասնագիտություն ձեռք բերել  ու նորից վերադառնալ կյանք:

Ֆրանսիայի Սենատի նախագահը զրուցեց Արցախյան վերջին պատերազմի ժամանակ  վիրավորում ստացած զինծառայողների հետ: «Ողջունում եմ ձեր արիությունն ու քաջությունը: Դուք ամենամեծ գինն ենք վճարել հայրենիքի համար»,- ասաց Ժերար Լարշեն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am