National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.04.2021
Նարեկ Զեյնալյանը մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին
1 / 1

Ապրիլի 21-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի ունեցավ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցեց ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Քննարկվեցին օրակարգային բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում այդ պաշտոնում վերընտրվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:

Մասնակիցները մտքեր փոխանակեցին մշակվող մոդելային նախագծերի եւ դրանց վերաբերյալ ստացված դիտողությունների շուրջ: Քննարկման արդյունքում որոշվեց «ԱՊՀ մասնակից պետություններում ՄԻԱՎ վարակի կանխարգելման եւ բուժման ծառայություններին հավասար հասանելիություն ապահովելու մասին» եւ «Օրգանների դոնորության մասին» մոդելային օրենքների նախագծերը ներառել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am