National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.04.2021
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը
1 / 1

Պարտադրե՛ք Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին . գերության ամեն օրը մեր տղաների համար դժոխք է:

Այսօր մենք շատ կարեւոր զեկույց ենք քննարկում՝ մեր կառույցի գերակայությունները եւ ռազմավարությունը:

Այն, որ վերջին տարիներին Եվրոպայի Խորհուրդը եւ մեր Վեհաժողովը շատ տարօրինակ տրանսֆորմացիաներ են ապրում իրենց գերակայությունները նախանշելիս, դա փաստ է:

Ինձ համար առնվազն տարակուսելի է, որ Եվրոպայի խորհուրդը, որը կարծես թե վերածվել է հակառուսական ակումբի, իր բոլոր վերջին օրակարգերում թիվ մեկ թեմա է ընտրում ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հարցը: Մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ որոշ երկրներում, ուղղակի զարհուրելի է. օրեր առաջ Բաքվում բացվեց իր ցինիզմով աննախադեպ մի ցուցահանդես, Արցախյան վերջին պատերազմում հայկական կողմից առգրավված ռազմական ավարի ցուցահանդեսը եւ պետք էր տեսնել, թե ինչպես էր Ալիեւը հպարտորեն քայլում սպանված հայ զինվորների սաղավարտների միջով, պետք էր տեսնել, թե ինչպես էին ադրբեջանցի երեխաները զվարճանում հայ զինվորների մանեկենները խեղդելով:

Բաքվի ահա այդ ֆաշիստական ցուցահանդեսի հարցն այսօր պիտի դառնար գերակա հարցերից մեկը:

Զարհուրելի էր տեսարանը, թե ինչպես էին ադրբեջանցիները կիլոմետրերով հերթ կանգնել անարգանքի այդ ցուցահանդեսը տեսնելու համար: Նրանք իրենց հետ բերել էին իրենց երեխաներին, ովքեր հայտարարում էին, որ հայն իրենց գենետիկ թշնամին է:

Հարգելի՛ գործընկերներ, լավ է, որ այսօր վերջապես մեր Վեհաժողովը քննարկելու է հայ ռազմագերիների հարցը: Պատերազմից վեց ամիս անց մենք ունենք Ադրբեջանի բանտերում պահվող հարյուրավոր ռազմագերիներ եւ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրել հստակ տեղեկատվություն հայ ռազմագերիների վերաբերյալ, այլեւ ցինիկաբար հայտարարում է, որ նրանք ռազմագերիներ չեն: Ի դեպ, ռազմագերիներից մեկին օրերս ծնողները հանձնեցին հողին: Ես ուզում եմ հասկանալ, ինչու մինչեւ հիմա Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր՝ տեսնելու, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվում հայ ռազմագերիները:

Հարգելի՛ գործընկերներ, երբ մեր կողքին Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ Ադրբեջանն ու Թուրքիան ամենացինիկ կերպով ոտնահարում են մարդու իրավունքը, երբ Ալիեւը հայտարարում է, որ իրենք այս պատերազմում հաղթեցին, որովհետեւ ադրբեջանցի երիտասարդների մի ողջ սերունդ իրենք մեծացրին թշնամու հանդեպ ատելությամբ, ահա այս կարգի ռասիստական եւ հայատյաց հայտարարությունները պիտի դառնան մեր կառույցի քննարկման առարկա, այլապես ֆեյք օրակարգերով մենք ոտնահարում ենք մեր կառույցի հիմնարար արժեքները: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am