National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
19.04.2021
ԱԺ պատգամավորն այցելեց վիրավոր զինվորներին
1 / 5

2020-ի սեպտեմբերի 27-ից 44 օր շարունակ հայ զինվորները կռվում էին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում: Աշխարհի տարբեր երկրներից հայերը, լսելով պատերազմի մասին, գալիս-հասնում էին հայրենիք:

Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները հայերի հետ հավասար 44 օր պայքար մղեցին թշնամու դեմ: Եզդիները կամավորական խմբեր ձեւավորեցին հենց առաջին օրերին եւ միացան Արցախի պաշտպանությանը: Այդ ընթացքում նրանցից 20-ը զոհվեցին, վիրավորների թիվը 100-ից ավելին է:

ԱԺ պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը պարբերաբար այցելում է վիրավոր զինվորներին: Գիտի նրանց խնդիրների մասին: Ապրիլի 18-ին պատգամավորը նորից այցելեց տղաներին:

Արարատի մարզի Մրգավետ համայնքում է բնակվում ապագա երգիչ Շամալ Ուզոյեւը: Շամալն ու եղբայրը սովորել են Ջիվանու անվան աշուղական դպրոցում: Նա երրորդ կարգի հաշմանդամություն է ձեռք բերել պատերազմի ընթացքում: Շամալը երազում է, որպեսզի շուտ լավանա վիրավոր ոտքն ու ձեռքը եւ կարողանա ընդունվել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Տեսնելով եղբոր ցավերը` փոքրիկ Թեհմինան որոշել է դառնալ բժիշկ, որ բուժի բոլոր վիրավոր զինվորներին:

Ազգությամբ եզդի Յուրի Համզոյանն ապրում էր Ռուսաստանում: 18 տարին լրանալուն պես ժամանել է Հայաստան` հայրենիքին պարտքը մատուցելու: Վիրավորվեց Շուշիում պատերազմի վերջին օրերին: Յուրին հայրենասիրությունը հորեղբորից է ժառանգել, որը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում:

Հայրենիքին պարտքը տալու համար հեռավոր Ավստրիայից Հայաստան են վերադարձել նաեւ Ալոյան եղբայրները: Տղաների պապը վստահ է` մեր պարտքն է միշտ լինել հայ եղբայրների կողքին: Եղբայրներից ավագը` հետախույզ Թենգիզը, հինգ ընկերների հետ ժամեր շարունակ դիմադրել է շուրջ 200 հոգանոց թշնամու խմբին: Հաջողվել է ոչնչացնել գրեթե կեսին: Կրտսեր եղբայրը մինչ օրս շարունակում է ծառայել Արցախում: ԱԺ պատգամավորն իր եւ համայնքի անունից պատրաստակամություն հայտնեց օգնելու տղաներին` ոտքի կանգնելու եւ շարունակելու կյանքը: Նա հորդորեց տղաներին անպայման շարունակել ուսումը: 


19.04.2021
Սարգիս Խանդանյանը ելույթ ունեցավ Եվրանեսթ ԽՎ սոցիալական հարցերի, աշխատանքի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստում
Ապրիլի 19-ին տեղի ունեցավ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 9-րդ հերթական նստաշրջանը: Սոցիալական հարցերի, աշխատանքի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցեցին կառույցում ԱԺ պատվիրակության անդամներ Սարգիս Խանդանյանը եւ Նարեկ Մկրտչյանը: Քննարկվեցին ԵՄ...

19.04.2021
Վիկտոր Ենգիբարյանի ելույթը Եվրանեսթ ԽՎ լիագումար նստաշրջանում
Ապրիլի 19-ին առցանց ձեւաչափով տեղի ունեցավ Եվրանեսթ ԽՎ լիագումար նստաշրջանը: Կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը իր ելույթում նշեց.   «Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել զեկույցների համար պարոն Արիեւին եւ պա...

19.04.2021
Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների եւ տեղահանված անձանց հարցը կքննարկվի ԵԽԽՎ ապրիլի 20-ի նիստում
«Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների եւ տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում: Քննարկումը տեղի կունենա վաղը»,-տեղեկացրել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:   ...

19.04.2021
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան ապրիլի 20-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն -11:20-11:40, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն - 11:40-12:00:   ...

19.04.2021
Խորհրդարանն ընդունեց քննարկված օրենքների նախագծերը
Ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ օրակարգում ընդգրկված երկու հարցերը նախաձեռնողի առաջարկությամբ տեղափոխվում են հաջորդ հերթական նիստերի օրակարգ: Խորհրդանանը քվեարկությամբ ընդունեց ապրիլի 16-ին քննարկված օրենքների նախագծ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am