National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.04.2021
ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հանդիպեց զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ
1 / 6

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ապրիլի 12-ին հանդիպեց  2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով  զոհված եւ անհետ կորած մի խումբ զինծառայողների ծնողների  եւ հարազատների հետ:

Ծնողները հայտնեցին, որ իրենց պահանջը մեկն է՝ պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց եւ բարձրաստիճան զինվորականներին, որոնց իմացությամբ եւ հրամանով Հադրութի՝ արդեն ադրբեջանական հսկողության տակ գտնվող տարածք են ուղարկվել իրենց որդիները՝ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողները: Նրանցից  67-ը զոհվել է, 6-ի ճակատագիրն առայսօր հայտնի չէ:  Գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում, սակայն ծնողները պահանջում են այն տեղափոխել ԱԱԾ:

Պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հայտնեց, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է զինծառայողների ծնողների հետ, որի նպատակը հարցի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելն ու լուծման ուղիներ գտնելն է: Պատգամավորը պատրաստակամություն հայտնեց հարցի վերաբերյալ փակ քննարկումներ նախաձեռնելու  խորհրդարանում, որտեղ ծնողները կկարողանան ներկայացնել իրենց հուզող բոլոր հարցերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am