National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.03.2021
«Լուսավոր Հայաստանի»-ի՝ ԸՕ-ի փոփոխությունների տարբերակը եւս ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով
1 / 2

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը եւ պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը մարտի 26-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ներկայացրին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրենց տարբերակը:

Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ 2019 թ. Ազգային ժողովում սկսել են ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ աշխատանքները, որոնց ինքն ու Գուրգեն Բաղդասարյանն ակտիվ ներգրավված են եղել:

«Բաց համամասնական ցուցակի դեպքում մենք ունենում ենք քաղաքացիներին հաշվետու քաղաքական գործիչներ Ազգային ժողովում: Փակի դեպքում ԱԺ պատգամավորին նշանակում են կուսակցության ղեկավարը, ղեկավար մարմինը կամ ֆինանսավորողը: Ունենում ենք պատգամավորներ, որոնք կոճակ են սեղմում եւ հլու-հնազանդ են իրենց քաղաքական առաջնորդին: Բաց համամասնականի դեպքում ցուցակների կազմման գործընթացը լինում է թափանցիկ: Քաղաքացին իր քվեով կարողանում է ազդել ցուցակի հերթականության վրա եւ նպաստել, որ իրեն ավելի հոգեհարազատ քաղաքական գործիչը դառնա պատգամավոր: Հակառակ պարագայում այս որոշումը կայացվում է  փակ դռների հետեւում»,-նշեց Գորգիսյանը:

Գուրգեն Բաղդասարյանն ասաց, որ եվրոպական 15 երկրներում կիրառվում են բաց համամասնական ցուցակի տարբերակները: «Այդ երկրներում ցուցակը բաց է, հաշվարկման մեթոդներն են տարբեր: Մենք վերցրել ենք Նիդերլանդների, Դանիայի, Սլովակիայի, Շվեդիայի օրինակը»,-տեղեկացրեց նա:

Գեւորգ Գորգիսյանը մանրամասնեց ցուցակների կազմման, մանդատների բաշխման իրենց տարբերակը՝ նշելով. «Ապահովում ենք կուսակցությունների համար կանխատեսելի ցուցակ: Քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս ընտրելու այն գործիչներին, որոնք իրենց կներկայացնեն խորհրդարանում: Սրանով լուծում ենք առաջին հերթին քաղաքական գործիչ ունենալու խնդիրը: Պատգամավորը լինում է հաշվետու քաղաքացիներին, ոչ թե կուսակցապետին»:

Նշվեց, որ ԸՕ-ի իրենց տարբերակը հիմնական տարբերակին զուգահեռ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով:

«Խաղի կանոնները պրոցեսի ընթացքում փոխել չի կարելի, որքան էլ խաղի կանոնները հեշտացվեն կամ բարդացվեն: Գործընթացը սկսել է: Մենք նաեւ մեր գրավոր առաջարկները կներկայացնենք»,-ընդգծեց Գորգիսյանը: 
 


07.06.2024
Նոր կարգավորմամբ ընտրողները հանրամատչելի, հրապարակայնորեն հասանելի եղանակով կծանոթանան ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկատվությանը
Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորմամբ սահմանվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերի միջոցով քվեարկության օրվան նախորդող 40-րդ եւ 7-րդ օրը նախնական ու վերջնական ընտրացուցակները տեղադրվեն նշված գերատեսչությունների պաշտոնական կայքե...

07.06.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հակիրճ ներկայացրել է հաշվետվությունը, որը մոտ 2 շաբաթ մանր...

07.06.2024
Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը
ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Որոշ բացառություններով 16 եւ 17 տարեկանում եւս անձը կարող է ամուսնանալ: Օրենսդրական նոր կարգավորմամբ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր ա...

07.06.2024
Առաջարկվում է կիբեռհանցավորության դեմ պայքարի համատեքստում արդյունավետ օրենսդրական հիմքեր ձեւավորել
Վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցագործությունների աճ, հաճախ դրանք վերաճում են անդրսահմանային հանցագործության եւ այս հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից կարեւոր է միջպետական համագործակցությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: ՀՀ կ...

07.06.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

07.06.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am