ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 22-ին քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի ներկայացմամբ՝ 2020-ին առեւտրաշրջանառությունն անկում է ապրել, սակայն Հայաստան-ԵԱՏՄ առեւտրաշրջանառությունն աճել է՝ 28-ից դառնալով 31,4%-ով:
Նշվեց, որ Հայաստան-Չինաստան առեւտրաշրջանառությունը եւս աճել է:
Ըստ փոխնախարարի՝ համավարակով պայմանավորված` ձգձգվում են Սինգապուրի, Սերբիայի, Իսրայելի եւ Եգիպտոսի հետ ազատ առեւտրի համաձայնագրերի կնքման գործընթացները: Զեկուցողն անդրադարձել է նաեւ էլեկտրոնային առեւտրային հարթակի շրջանակների ձեւավորման առավելություններին, ներդրումների հոսքի անկումների պատճառներին, վիճակագրությանը: