National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.03.2021
Խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց
1 / 10

ՀՀ Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ մարտի 19-ին  գումարեց արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Զեկուցող Վլադիմիր Վարդանյանը, ի պատասխան պատգամավորների հարցերի, տեղեկացրեց, որ հարցի հրատապությամբ քննարկումը պայմանավորված է դատական համակարգի առջեւ ծառացած մի շարք արդիական խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Պատգամավոր Կարեն Սիմոնյանն առաջարկեց նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել առնվազն մեկ շաբաթ անց, որպեսզի խորհրդարանը հնարավորություն ունենա առավել մանրամասն քննարկելու այն: Խորհրդարանը չընդունեց առաջարկը: ԱԺ որոշմամբ՝ փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Ելույթներ ունեցան պատգամավորներ Թագուհի Թովմասյանը եւ Գոռ Գեւորգյանը:

«Ուզում եմ հայտնել, որ մենք երեկ ենք վերադարձել Արցախից: Ես, իմ գործընկերներ Աննա Գրիգորյանը եւ Սոֆիա Հովսեփյանը  ձեւավորում ենք «Արցախ» նախաձեռնությունը: Մենք ցանկանում ենք այս խորհրդարանում լինել Արցախի ձայնը: Կարծում ենք, որ մենք Արցախի նկատմամբ պետք է հատուկ վերաբերմունք ունենանք: Եթե նախկինում համարում էինք, թե Հայաստանն է Արցախի երաշխավորը, հիմա մենք վստահաբար կարող ենք ասել, որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը»,-նշեց Թագուհի  Թովմասյանը:

«Պարոն Միրզոյան, արդեն ժամանակն է արձանագրելու, որ  խորհրդարանական կառավարման ձեւն իրեն սպառել է, ավելին՝ դա չարիք է: Ժամանակն է, որ արտահերթ ընտրություններից առաջ խոսենք  կառավարման ձեւը փոխելու մասին: Նախագահական ձեւի  կառավարումը, կարծում եմ, որ ավելի արդարացված կլինի այս պահին»,-նշեց Գոռ Գեւորգյանը:   




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am