Պետական դավաճանության համար սահմանել 15-20 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության մասով՝ 12-20 տարի ազատազրկում. առաջարկում է Վահե Էնֆիաջյանը: Պետական դավաճանության եւ լրտեսության համար նախատեսված պատիժների խստացում նախատեսող օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ տեղեկացվեց, որ 2000-2020 թթ. ընթացքում Հայաստանում պետական դավաճանության հոդվածով հարուցվել է 13 քրեական գործ, իսկ լրտեսության համար՝ 6:
Նախագիծը սահմանեց նաեւ հստակ տարանջատում պետական դավաճանության եւ լրտեսության միջեւ: