National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.02.2021
Եղեք համարձակ ձեր գաղափարները կյանքի կոչելու հարցում
1 / 8

«Մեր երկրի ներկան ու ապագան գիտելիքահեն տնտեսությունն է»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ փոխնախագահը գյուղատնտեսական քոլեջի ուսանողների հետ խոսեց ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղի՝ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին: Փոխնախագահը ներկայացրեց ոլորտին առնչվող իր նախաձեռնությունը, որը, սակայն, մերժվել է Կառավարության կողմից. մեկ տարվա կտրվածքով գյուղացուն հողի հարկից ազատելու առաջարկ էր ներկայացվել:

Եւ՛ օրենսդրական, եւ՛ քաղաքական նախաձեռնությունների առումով մեր գործողությունները պետք է համահունչ լինեն հետպատերազմական օրակարգին. նման կարծիք հայտնեց Վահե Էնֆիաջյանը: Որպես առաջնահերթություն՝ նա մասնավորապես նշեց անվտանգությանը, տնտեսությանն առնչվող խնդիրները:  

Օրենսդրական փոփոխությունների իրականացման հարցում Էնֆիաջյանը կարեւորեց միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ դրա տեղայնացման հնարավորությունը տարածաշրջանում: Նա առաջարկեց երիտասարդներին լինել համարձակ իրենց գաղափարները կյանքի կոչելու հարցում:

Մտքեր փոխանակվեցին բնական ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման, սահմանամերձ համայնքներում որակավորում ունեցող մանկավարժների համալրման եւ այլ խնդիրների վերաբերյալ: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am