National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.02.2021
Չնայած համաճարակին՝ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է գրեթե մեկ միլիարդ դոլարով
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը փետրվարի 9-ին հանդիպեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

ԱԺ փոխնախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Կողմերն անդրադարձան Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ կարեւորելով փաստաթղթում ամրագրված դրույթների իրագործումը: Լենա Նազարյանը շեշտեց հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձի հրատապության հարցը: Դեսպան Ֆան Յոնգն իր հերթին կարեւորեց հրադադարի հաստատումը եւ հույս հայտնեց, որ չլուծված խնդիրները կկարգավորվեն:

Անդրադարձ կատարվեց ՀՀ-Չինաստան ուղիղ չվերթի գործարկմանը, մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: Չնայած համաճարակին՝ հարաբերությունները պահպանվել են, անգամ աճ է գրանցվել առեւտրատնտեսական ոլորտում. առեւտրաշրջանառությունն աճել է գրեթե մեկ միլիարդ դոլարով:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am