National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.02.2021
ԱԺ բյուջետային գրասենյակը 2020 թվականի ընթացքում տրամադրել է 586 տեղեկանք
1 / 5

Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում կատարել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում: Նախագիծը քննարկվեց  ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 5-ի հերթական նիստում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ նպատակը հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման կարգավորումն է: Առաջարկվում է լիազոր մարմնի կողմից մի շարք նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը ենթաօրենսդրական ակտերի փոխարեն սահմանել օրենքով, ինչպես նաեւ հետաձգել համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման պահանջը:

Մինչեւ երկու ամսով հետաձգվեցին երկու օրինագծերի քննարկումներ.  Արտակ Մանուկյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ  Արտակ Մանուկյանի «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»:

Հանձնաժողովը ծանոթացավ եւ ի գիտություն ընդունեց ԱԺ բյուջետային գրասենյակի 2020 թվականին կատարած  աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը: Այն ներկայացրեց  համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը:

Բյուջետային գրասենյակը 2020 թվականի ընթացքում ստացել է 115 հարցում, որից 76-ը՝ պատգամավորներից,  7-ը՝ խմբակցություններից, 32-ը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներից:

Հարցումների հիման վրա պատրաստվել եւ Ազգային ժողովի նախագահին ու նրա տեղակալներին, բոլոր մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաեւ պատգամավորներին են տրամադրվել 586  տեղեկանքներ:

Գրասենյակը 2021 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկման համատեքստում ԱԺ մշտական հանձնաժողովներին ներկայացրել է  280 առաջարկ, որոնց 1/3-ն ընդունվել է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am