National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.02.2021
Կառավարությունը կսահմանի գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները
1 / 10

Համայնքների վարչական տարածքներում անշարժ գույքի հասցեի տրամադրման ու վճարի սահմանման անհրաժեշտության մասին օրինագիծը քննարկվեց  փետրվարի 3-ի նիստում: ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկեց ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Ղալումյան Վահեի նախագահությամբ:

ՀՀ հողային օրենսգրքում լրացում նախատեսող Կառավարության հեղինակած նախաձեռնությունը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Նպատակը չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի բացահայտման եւ տվյալների բազայի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքի ստեղծումն է:

Համաձայն ՀՀ 2019 թվականի հողային հաշվեկշռի եւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 444,8 հազար հա վարելահողերից 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նպատակային չի օգտագործվել շուրջ 216,9 հազար հեկտարը կամ 48,8 %-ը:

Ըստ առաջարկվող փոփոխության՝ գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եւ դրանց հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնություններն ստացան դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am