National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.12.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել
1 / 5

Դեկտեմբերի 9-ին արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, որը վարել է Վլադիմիր Վարդանյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության ներկայացրած  «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը տեղեկացրել է, որ  առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

Փոփոխությունն արվում է, քանի որ 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված հայտարարվել է նոր մրցույթ` ՀՀ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար:

Ոստիկանության պետի տեղակալի խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը փոփոխության չի ենթարկվել՝ առաջարկներ չլինելու պատճառով:  Փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կքննարկվի ԱԺ ընթացող հերթական նիստերի ընթացքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am