National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.09.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
1 / 23

Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարիներ առաջ համայն հայության աջակցությամբ արցախահայությանը հաջողվել է մարդկային մեծ կորուստների գնով իրացնել անկախ ապրելու իր իրավունքն ու ստեղծել պետականություն, որի գոյության եւ զարգացման համար ՀՀ իշխանություններն ստանձնել են մեծագույն պատասխանատվություն:

Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահի այցն Արցախ՝ Արայիկ Հարությունյանը փաստել է, որ համավարակով պայմանավորված թեպետ չեն անցկացվելու տոնական միջոցառումներ, այդուհանդերձ սեպտեմբերի երկուսը չի կորցնում համահայկական տոնի խորհուրդը, քանի որ Արցախի անկախությունը նվաճում էր, ողջ հայության համար մեծ երազանքի իրականացում:

Առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ընդլայնված հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am