ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների մի խումբ կին պատգամավորներ մայիսի 13-ին տեսակապի միջոցով զրուցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ:
Վիրտուալ հանդիպման մասնակիցները քննարկել են ԱՄՆ կառավարության աջակցությունը COVID-19 համավարակի դեմ պայքարում, ինչպես նաեւ ընդգծել այդ ճգնաժամին Հայաստանի արձագանքման գործում առաջնորդ կանանց կարեւոր դերը:
Մասնակիցները համաձայնել են առաջիկայում պարբերաբար հանդիպել՝ հաղորդակցվելու եւ միասին օժանդակելու Հայաստանի քաղաքական ասպարեզում կանանց հաջողությանը:
Հանդիպումը կազմակերպել էր Ազգային ժողովրդավարական Ինստիտուտը՝ «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (SEPPA) ծրագրի շրջանակում: