National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.3.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
05.03.2020
Հանդիպում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում
1 / 5

Մարտի 5-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը եւ Գեւորգ Պետրոսյանը հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումներին:

Հայ խորհրդարանականները բարձր են գնահատել կառույցի ջանքերը` Հայաստանում արդյունավետ դատաիրավական համակարգ ունենալուն:

Պատգամավորները կարեւորել են արդյունավետ եւ գործող դատական համակարգ ունենալը, ինչից կախված է Հայաստանի սոցիալական եւ տնտեսական զարգացումը: Խմբակցությունը կողմ է համակարգը կոռումպացված դատավորներից ազատելուն, սակայն, ըստ խորհրդարանականների, Կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը չի խրախուսում պրոֆեսիոնալիզմի սկզբունքը: Նշվել է, որ դատական համակարգի երիտասարդացումը չպետք է լինի այն կործանելու հաշվին:

Ընդդիմադիր պատգամավորները կարեւորել են դատարաններում դատավորների թվաքանակի ավելացումը, խոսել դատավորների ծանրաբեռնվածության մասին՝ ընդգծելով, որ դրա արդյունքում տուժում է ՀՀ քաղաքացին:

Հյուրերը նշել են, որ ուշացված արդարադատությունը` մերժված արդարադատությունն է:
 


05.03.2020
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Մարտի 5-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» եւ դրանց հարակից ներկայացված նախագծերի...

05.03.2020
Քննարկվել են ՀՀ-ում իրավական ակտերի ընդունմանը, օրենսդրական գործընթացի գնահատմանը վերաբերող հարցեր
Մարտի 4-ին եւ 5-ին ՀՀ Ազգային ժողովում են գտնվել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամները` ժողովրդավարացման բաժնի ղեկավար Մարչին Վալեցկիի գլխավորությամբ: Այցը նախաձեռնել է Հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am