Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 13.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 6-ի ԱԺԽՈ-009-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով` 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 13.00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած հետեւյալ օրակարգով.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծ (առաջին ընթերցում) (Պ-470-06.02.2020-ՊԻ-010/0)»: