National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.02.2020
Ընդունվել են առողջապահության եւ սոցիալական ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ
1 / 7

Փետրվարի 5-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է անձնական տվյալների մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումների, ներառյալ պատասխանատվություն նախատեսող դրույթներ սահմանելու միջոցով ապահովել քաղաքացիների անձնական կյանքը հարգելու, մասնավոր կյանքի անձեռնմխելիության եւ անձնական տվյալների գաղտնիության պահպանման սահմանադրական իրավունքները, պացիենտների իրավունքների եւ պարտականությունների ճշգրտված, ավելի հստակ շրջանակի սահմանմամբ՝ ապահովել պացինետների իրավունքների առավել արդյունավետ իրացումը, սահմանել իրավական հիմքեր եւ կարգավորումներ՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման եւ կիրառման համար, օրենսդրորեն կանոնակարգել լայնածավալ արտակարգ իրավիճակների կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների դեպքում տուժած անձանց բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները, բարելավել բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող հարաբերությունները` դրանց կանոնակարգումն իրականացնելով օրենսդրությամբ սահմանված էթիկայի կանոնների կիրարկմամբ:

Նախատեսվում է նաեւ վերացնել օրենսդրական բացերը՝ բացառելու տարընթերցումները:

Նարեկ Զեյնալյանը, կարեւոր համարելով օրենսդրական նախաձեռնությունը, նշել է, որ հանձնաժողովը փաթեթի վերաբերյալ կազմակերպել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում պատգամավորները ներկայացրել են 111 առաջարկ, որից 78-ն ընդունվել է եւ ներառվել փաթեթի մեջ: Ըստ Նարեկ Զեյնալյանի՝ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կկազմակերպվի եւս մեկ քննարկում:

Նարեկ Զեյնալյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Արփինե Դավոյանի, Լուսինե Բադալյանի եւ Կարեն Սարուխանյանի հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հեղինակներն առաջարկում են սահմանել խնամակալության նպաստ, քանի որ ներկայում ընտանիքում խնամքի կարիք ունեցողների խնամակալները որեւէ աջակցություն չեն ստանում պետությունից: Հիմնական զեկուցողը նշել է, որ ընդունվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած առաջարկների մեծ մասը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանն առաջարկել է «խնամակալության նպաստ» բառերը փոխել «խնամքի նպաստ» բառերով, ինչն ընդունվել է:

Առաջին ընթերցմամբ նաեւ քննարկվել է Կառավարության հեղինակած «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրին համահունչ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ՝ էապես նոր բովանդակությամբ:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Հանձնաժողովն այլ հարցերի շրջանակում քննարկել է «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գրությունը՝ կենտրոնը «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին միացնելու որոշման մասին հարցը:

Հանձնաժողովը որոշել է ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դիմել ՀՀ առողջապահության նախարարին՝ հարցն ուսումնասիրելու եւ երեքշաբաթյա ժամկետում հանձնաժողովին համապատասխան տեղեկատվություններ տրամադրելու համար: 

Նաեւ քննարկվել  է «Հայաստանի Հանրապետությունում ծննդօգնության ծառայությունների կազմակերպման խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկման արձանագրությունը:

Հանձնաժողովը հավանություն է տվել արձանագրության նախագծին եւ որոշել է այն ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարին:


04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Նախագծով լրացվում են «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքի հասկացությունները
Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման բնագավառում համակարգված գործունեություն, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացում, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորու...

04.06.2024
Գործադիրն առաջարկում է սահմանել էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծով լրացվում են օրենքի մի շարք հասկացություններ. կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, որը հնարավորություն կտա արտասահմանյան գրադարանները համալրել հայե...

04.06.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
2023 թ. Արտաքին գործերի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ
2023 թվականին ԱԳՆ-ն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ. փաստացի կատարողականը կազմել է  25 մլրդ  57 մլն դրամ: Սկզբնական պլանավորվածի նկատմամբ ծախսերն աճել են 41.2 տոկոսով, ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 99.5 տոկոս: Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել արտերկրում դես...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am