National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.01.2020
Հայտարարություն

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված Աշխատանքային խումբը հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակություն ներկայացուցիչներին եւ անհատ փորձագետներին հրավիրում է մասնակցելու իր աշխատանքներին: 
  
Խմբի աշխատանքներին մասնակցող հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ անհատ փորձագետները պետք է ունենան առնվազն հինգ տարվա գործունեության փորձ եւ 2015թ. դեկտեմբերից առ այսօր թեմայի շուրջ աշխատանք կատարած լինեն: 
  
Հայտն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ 2020թ. հունվարի 20-ը՝ sargis.khandanyan@parliament.am էլեկտրոնային հասցեով՝ կցելով ա) նամակ խմբի աշխատանքներին մասնակցելու ցանկության վերաբերյալ, բ) նյութեր վերոնշյալ ժամանակահատվածում թեմայի շուրջ կատարած աշխատանքի վերաբերյալ (զեկույցներ, փաստաթղթեր, տեսանյութեր եւ այլն), գ) կազմակերպության պարագայում՝ առնվազն հինգ տարվա գործունեությունը հավաստող փաստաթուղթ, իսկ անհատ փորձագետի պարագայում՝ աշխատանքային կենսագրություն: 
  
Աշխատանքային խումբը սեղմ ժամկետներում կտեղեկացնի խմբում մասնակցության հնարավորության մասին: 
  
Հարցերի դեպքում կարող եք գրել sargis.khandanyan@parliament.am էլ. փոստի հասցեին կամ զանգահարել 011 513 289 կամ 099 278 512 հեռախոսահամարներով: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am