National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.11.2019
Մերի Գալստյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Մերի Գալստյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային: Ողջունելով հյուրին՝ Մերի Գալստյանը կարեւորել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ երկկողմ հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության նշանակությունը եւ այդ համատեքստում՝ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի փոխգործակցության զարգացումը: Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը, քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարներն ու տեսլականը, անդրադարձել համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող քայլերին:
Պատգամավորն իր երախտագիտությունն է հայտնել դեսպան Յամադային երկկողմ հարաբերությունների խորացման գործում ունեցած ներդրման, Ճապոնիայի կողմից տարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության եւ իրականացված ծրագրերի համար:

Ջուն Յամադան գոհունակությամբ նշել է, որ հայ-ճապոնական փոխգործակցությունը տարբեր բնագավառներում զարգանում է:

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խթանումը եւ փորձի փոխանակումը տարբեր թիրախային, մասնավորապես՝ շրջակա միջավայրի պահպանության, թափոնների կառավարման եւ վերամշակման, նորարական տեխնոլոգիաների ոլորտներում: Նաեւ կարեւորվել է մշակութային երկխոսության խորացումը երկու բարեկամ ժողովուրդների միջեւ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել միջխորհրդարանական կապերը բարեկամական խմբերի, փոխադարձ այցերի, թիրախային ոլորտներում իրականացվող ծրագրերի միջոցով, ինչը կնպաստի երկկողմ կապերի առավել ամրապնդմանը եւ հետագա զարգացմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am