ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Հայկ Գեւորգյանի նախագահությամբ օգոստոսի 29-ին շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի» նախագծի նախնական քննարկումները»:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ իր գլխավորած կառույցին 2020 թվականին նախատեսվել է հատկացնել 795 միլիոն 561 հազար դրամ, կիրականացվի մեկ ծրագիր, որը ներառում է 2 միջոցառում: Նախատեսված գումարի մեկ տոկոսը կհատկացվի այն հասարակական կազմակերպություններին, որոնց հետ համագործակցում է ՀԾԿՀ-ը: Լիցենզիաներ եւ թույլտվություններ կտրամադրվեն արեւային էլեկտրակայաններ եւ փոքր հէկ-եր կառուցող դիմումատուներին: ՀԾԿՀ-ի գործառույթներից է նաեւ սակագների հայտերի քննումն ու սահմանումը, սպառողների դիմումների քննում՝ մոնիտորինգի իրականացումը:
Աշխատանքային քննարկման ընթացքում պատգամավորներն առաջարկել են հստակեցնել արդյունքների ցուցանիշները, ինչը ենթադրում է կառույցի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացում եւ վստահության բարձրացում:
Մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանն առաջարկել է գույքագրել խնդիրները եւ համատեղ գտնել դրանց լուծումները: