Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, անդամներ Սրբուհի Գրիգորյանը եւ Արկադի Խաչատրյանը հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Խարհրդարանականները դեսպանի հետ քննարկել են աշնանային նստաշրջանի ընթացքում կուսակցության առաջնահերթությունները, ինչպես նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր:
Դեսպան Լին Թրեյսին նշել է, որ ուրախ կլինի Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին աջակցելու նպատակով գործակցել խորհրդարանական խմբակցությունների հետ: