National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.8.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
28.08.2019
Քննարկվել են գյուղատնտեսության բնագավառի 2020թ. բյուջետային ծրագրերը
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ օգոստոսի 28-ին հրավիրած նիստում քննարկել է «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով գյուղատնտեսության ոլորտի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

2011-2017 թթ. միջին տվյալներով բնագավառն ապահովել  է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 17.6%-ը: Ներկայում գործում է շուրջ 320 հազար գյուղացիական տնտեսություն: 2020թ.ոլորտում վարվող քաղաքականությունը կնպատակաուղղվի սպասարկող կառույցների գործունեության արդյունավետության բարձրացմանը, պայմաններ կստեղծվեն ընդլայնված վերարտադրության կազմակերպման, գյուղացիական տնտեսությունների իրական եկամուտների ավելացման, հանրապետության պարենային ապահովության եւ պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, աղքատության մակարդակի կրճատման համար:

Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը տեղեկացրել է, որ գալիք տարի կիրականացվի 7 ծրագիր,  ոլորտին նախատեսվում է հատկացնել 17 միլիարդ 900 միլիոն դրամ: Համաշխարհային բանկն ու միջազգային այլ կազմակերպություններ կաջակցեն իրագործել մի շարք ծրագրեր:

Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել առանց գրավի վարկավորման խնդրին: Փոխնախարարի հավաստմամբ՝ առաջիկայում կստեղծվի հիմնադրամ, որը կերաշխավորի բանկերին, որպեսզի ֆերմերները հնարավորություն ունենան վարկ վերցնել:

Վարազդատ Կարապետյանը կարեւոր է համարել գյուղացիական տնտեսություններին պետական աջակցության ծրագրով վարկավորումը, ինչը, ըստ նրա, կնպաստի մի շարք խնդիրների լուծմանն ու ոլորտի զարգացմանը: Անդրադառնալով 2020թ. պետական բյուջեի նախագծին՝ մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ բյուջետային ծրագրերը պետք է լինեն հստակ ու ամբողջական,  որպեսզի յուրաքանչյուր ոք կարդալով՝ հասկանա, թե ինչպիսի սոցիալ-տնտեսական քաղաքականություն է իրականացվում տվյալ բնագավառում: Ոլորտի պատասխանատուներն ընդունել են պատգամավորի մի շարք առաջարկություններ:


28.08.2019
Քննարկվել են հղիության` հատկապես սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը օգոստոսի 28-ին հանդիպել է բժշկական հաստատությունների եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հղիության՝ հատկապես սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների անհանգստացնող ...

28.08.2019
«ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի բյուջետային ծրագրերի քննարկումները շարունակվում են
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ օգոստոսի 28-ին հրավիրված աշխատանքային քննարկման ձեւաչափում շարունակել է «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի բյուջետային ծրագրերի քննարկումները: ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան  Մնացականյանը պատգամավո...

28.08.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հյուրընկալել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, անդամներ Սրբուհի Գրիգորյանը եւ Արկադի Խաչատրյանը հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Խարհրդարանականները դեսպանի հետ քննարկել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am