National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.07.2019
Խորհրդարանում ներկայացվել է «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասը»
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ հասարակական հիմունքներով ձեւավորված խորհրդակցական մարմնի եւ «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի»  հետ համագործակցության շրջանակում հուլիսի 11-ին ներկայացվել է «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասը», ցուցադրվել է նաեւ «Աբորտներ՝ խնդրի վերադարձ Եվրոպայում»  վավերագրական ֆիլմը:  Այն  նվիրված է  աշխարհի տարբեր երկրներում նոր թափ առած աբորտների սահմանափակմանը, կանանց  առողջության ու կյանքի վրա դրանց բացասական ազդեցություններին, կանանց իրավունքների սահմանափակմանը:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը նշել է, որ  «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումն»  այն հարթակն է, որտեղ  քննարկվող հարցերը  վերաբերում են գենդերային հավասարությանը, արդարությանը, կանանց դերի հզորացմանը, ընտանիքին ու  դրա դերին, մարդկանց վերարտադրողական առողջությանը եւ իրավունքներին, բնակչության  կրթությանն ու զարգացմանը, որոնք առողջ հասարակություն ունենալու կարեւորագույն  բաղադրիչներից են:

Նրա դիտարկմամբ՝ յուրաքանչյուր խորհրդարանական  իր  ներդրումը պետք է ունենա երկրում դրանց  զարգացման  եւ ամրապնդման համար: Վերարտադրողականության  հարցերի վերաբերյալ խոսելով՝ Արփինե Դավոյանը  կարեւորել  է կանանց՝ խտրականությունից, բռնությունից եւ հարկադրանքից  զերծ որոշումներ ընդունելու  կարողությունն ու նրանց իրազեկվածության մակարդակի ընդլայնումը: Արժեւորվել է կանանց եւ տղամարդկանց վերարտադրողական առողջությանն ուղղված տեղեկատվության եւ  որակյալ ծառայությունների հասանելիության ապահովումը, անցանկալի հղիությունների կանխումը: «Անհրաժեշտ է, որ ծնողները խիստ պատասխանատու լինեն իրենց ծնված եւ ապագա  երեխաների կարիքների եւ հասարակության  առջեւ նրանց պարտավորությունների նկատմամբ»,- ասել է նա:

«Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի» ներկայացուցիչ Նեյլ Դատտան պարզաբանել է, որ կազմակերպությունը մասնագիտացած խորհրդարանական ցանց է, որն իր գործունեությունը ծավալում է եվրոպական երկրներում եւ  զբաղվում այդ երկրների քաղաքացիների վերատադրողական եւ սեռական իրավունքների հարցերով:

Նշվել է, որ շուրջ 10 տարի Հայաստանի խորհրդարանականների մի խումբ անդամակցել է կառույցին, եւ այժմ նպատակ կա  նորընտիր խորհրդարանի հետ     համագործակցելով՝ բարելավել ոլորտի քաղաքականությունը, օրենսդրությունն ու ֆինանսական հոսքերը:

Անդրադառնալով  կանանց նկատմամբ բռնություններին եւ նրանց իրավունքների սահմանափակումներին՝ Նեյլ Դատտան  կարեւորել է իր ձեւակերպմամբ՝ Ստամբուլյան առաջադեմ կոնվենցիայի վավերացումը, որը, ըստ նրա, Հայաստանի խորհրդարանում նախատեսվում է քննարկել առաջիկա 18 ամիսների ընթացքում, եւ կարեւոր է դրա նկատմամբ պատգամավորների արձագանքը: Այս համատեքստում նա անդրադարձել  է մի շարք երկրներում  փաստաթղթի դեմ սկիզբ առած շարժումներին, նշել  Բուլղարիայի խորհրդարանի կողմից կոնվենցիան չվավերացնելու պատճառները: Զեկուցողը մարդու, մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարեւորել է կոնվենցիայի վավերացումը:  Բանախոսը չի բացառել դրա վավերացման ճանապարհին հնարավոր խոչընդոտներն ու շարժումները:

Նշենք, որ խոսքը «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի» մասին է, որն ստորագրվել է  Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011 թվականին:

«Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասը», որում ցուցադրված են եվրոպական շուրջ 46 երկրում իրականացված ուսումնասիրությունները, ներկայացրել է Մարինա Դավիդաշվիլին:

Նա անդրադարձել է այդ երկրներում հակաբեղմնավորիչ միջոցների  հասանելիությանն ու  այդ հարցում ազգային կառավարությունների կողմից իրականացող միջոցառումներին,  մարդկանց իրազեկվածությանը՝ պարզաբանելով, որ դրանց օգտագործումը թույլ է տալիս պլանավորել երեխաների թիվը, նրանց տարիքային տարբերությունը, կանխարգելել ոչ անվտանգ աբորտի հետեւանքով գրանցվող անպտղությունը եւ այլն: Մարինա Դավիդաշվիլու դիտարկմամբ՝ թյուր է այն կարծիքը, թե հակաբեղմնավորիչների կիրառումը սահմանափակում է ծնելիությունը: Այս տեսակետը հավաստում են փաստերը, ասել է նա՝ բերելով Սկանդինավիայի օրինակը, որտեղ ծնելիությունը բարձր է:

Եզրափակիչ ելույթում Նեյլ Դատտան եւ Արփինե Դավոյանն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կազմակերպության արձանագրած հաջողություններին, կարեւորել հետագա համագործակցության արդյունավետ եւ կառուցողական իրականացումը:
 


29.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատել Հայաստան-Բելգիա զարգացող հարաբերությունները: Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը...

29.05.2024
2018 թ. հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. ՀՀ վարչապետ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր ի...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am