ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «ՆԱՏՕ-ի կողմնորոշման ծրագիր» միջոցառման աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 3-ը ներառյալ Բրյուսել «Բելգիայի Թագավորություն» կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Տիգրան Կարապետյանը, Սիփան Փաշինյանը, Գոռ Գեւորգյանը եւ Արեն Մկրտչյանը:
Լեհաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ եվրոպական միության հետ կապերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թվականի հուլիսի 1-5-ը ներառյալ Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, Արման Աբովյանը, Արման Բաբաջանյանը:
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ամառային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հուլիսի 2-9-ը ներառյալ Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Մարիա Կարապետյանը, Համազասպ Դանիելյանը:
«Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով երկրորդ միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 3-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Նարեկ Մկրտչյանը եւ Անուշ Բեղլոյանը (2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ը ներառյալ):
ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին ընդառաջ Սլովակիայի խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումներ ունենալու նպատակով 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 2-ը ներառյալ Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Համազասպ Դանիելյանը եւ Սոնա Ղազարյանը: