National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.06.2019
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 8

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 10-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարությունն առաջարկում է օրենքի 45-րդ եւ 46-րդ հոդվածներում ամրագրված «2019 թվականի» բառերը փոխարինել «2020 թվականի» բառերով, որի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել պարտադիր պաշտոնական հրապարակման ենթակա նորմատիվ իրավական ակտերի հրապարակման անընդհատությունը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ խորհրդարանը քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի զեկուցողը նույնպես Տիգրան Խաչիկյանն էր:

Նախագծով սահմանվում է, որ քաղաքաշինության, տրանսպորտի, էներգետիկայի, հրդեհային անվտանգության, պետական եւ տեղական նշանակության գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների ու հողօգտագործման ոլորտներում կատարվող իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող եւ կամ պատասխանատվություն սաhմանող մարմինը Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է:

Հաջորդիվ ՀՀ արդարադատության փոխնախարարը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչեւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անվանացանկի եւ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումը: Հաստատումից հետո ծառայության քաղաքացիական ծառայողներն օրենքով սահմանված կարգով վերանշանակվում են՝ առանց մրցույթի եւ ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, բացառությամբ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների: Վերջիններս կարող են օրենքով սահմանված կարգով վերանշանակվել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում` հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններում: Չնշանակված քաղաքացիական ծառայողները գրանցվում են կադրերի ռեզերվում:

Տիգրան Խաչիկյանը հայտնել է, որ նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չեն փոփոխվել, քանի որ առաջարկներ չեն եղել:

Քվեարկությունների արդյունքում բոլոր օրենսդրական նախաձեռնություններն ընդունվել են:

Նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Նա հայտնել է, որ հունիսի 14-ին նշվում է Արյան դոնորի միջազգային օրը, որի շրջանակում ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնն արյան հավաքագրում է կազմակերպում:

Հանձնաժողովի նախագահը գործընկերներին եւ քաղաքացիներին հորդորել է այդ օրն այցելել կենտրոն եւ արյուն հանձնել, քանի որ, ըստ նրա, արյան բավարար պաշարի առկայությունն առողջապահական եւ ռազմավարական լրջագույն նշանակություն ունի: Նա իրազեկել է, որ ինքը նույնպես հանդես է գալու որպես արյան դոնոր:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am