National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.05.2019
Հանձնաժողովի նիստի օրակարգում գիտությանն ու սպորտին առնչվող հարցեր էին
1 / 3

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 22-ին հրավիրած նիստում Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ՝ դեռեւս 2014 թվականից մտավախություն կար, որ նախկին իշխանությունները նպատակ ունեն վաճառելու ՀՀ ԳԱԱ շենքը: Ըստ նրա՝ նախագծի ընդունման անհարժեշտությունը պայմանավորված է հայ ժողովրդի ստեղծած, պատմաճարտարապետական ազգային ժառանգության պահպանման հրամայականով: Առաջարկվել է սահմանել պարտադիր պահանջ, ըստ որի հասարակական կամ պետական կարիքների համար ԳԱԱ-ին ամրակցված գույքի օտարումը կարող է կատարվել միայն բացառիկ հանգամանքների առկայության դեպքում եւ բացառապես օրենքով: Սերգեյ Բագրատյանի հավաստմամբ՝ նախագծի ընդունման արդյունքում օրենքով կսահմանվի գիտական ներուժի բնականոն գործունեության իրականացումն ապահովող շինությունների նպատակային օգտագործումը, պահպանումն ու փոխանցումն ապագա սերունդներին:

Հարակից զեկուցող ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը նշել է, որ Կառավարությունն առաջարկել է գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով մի շարք գործող իրավական կարգավորումներն ու մոտեցումները: Ըստ բանախոսի՝ նախագծից պարզ չէ, թե որ դեպքերն են դիտարկվում բացառիկ, որոնց առկայության պարագայում միայն օրենքով կարող է օտարվել Ակադեմիային օգտագործման համար ամրակցված գույքը: Փոխնախարարը նշել է, որ ներկայացված չեն այն առանձնահատկությունները, որոնք հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջանում Գիտությունների ազգային ակադեմիայի համար բացառություններ նախատեսել գույքի օտարման կարգում. նման դրույթի սահմանումը գործնականում կարող է ստեղծել արհեստական խոչընդոտներ պետական գույքի արդյունավետ կառավարման բնագավառում:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով` որեւէ կառավարություն թույլ չի տա վաճառել այդ շենքը: Վիճահարույց համարելով «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքն ընդհանրապես, նա ընդգծել է, որ նախագիծը հրատապ եւ արդյունավետ լուծումների անհրաժեշտություն ունի: Սերգեյ Բագրատյանն առաջարկել է հետաձգել նախագծի քննարկումը, գործադրի հետ նախատեսել նոր քննարկումների շրջափուլ ու հանդես գալ լրամշակված տարբերակով, ինչն ընդունվել է:

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի հեղինակած «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանը նշել է, որ օրենքն արդիականացնելու եւ իրավահարաբերությունները վերակարգավորելու անհրաժեշտւթյուն կա: Առաջարկվել է տարբերակել բուն մարզական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, հաստատել հավաքական թիմի կազմավորման, թիմի կազմում ընգրկվելու որոշ չափանիշներ: Պատգամավորները հեղինակներին ուղղել են հարցեր, որոնք վերաբերել են մարզիչ-մանկավարժ ինստիտուտի վերաձեւավորմանը, ֆեդերացիաների գրանցման գործընթացին, մարզիկների եւ մարզիչների իրավունքներին, գերակա մարզաձեւերին:

Հարակից զեկուցող ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն առաջարկել է համագործակցել բնագավառի լիազոր մարմնի հետ եւ հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել նոր լրամշակված տարբերակ:

Նախագծի համահեղինակ ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն առաջարկել է լրամշակումներ կատարել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում:

Նախագիծը դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգերի նախագծում:


23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am