National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.05.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ
1 / 11

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Բիշքեկում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Գոհունակությամբ արձանագրելով հանդիպման փաստը` կողմերը կարեւորել են նման ձեւաչափերի, ինչպես նաեւ երկու խորհրդարանների ղեկավարների միջեւ ոչ ֆորմալ շփումների անհրաժեշտության կարեւորությունը` երկկողմ օրակարգային հարցերին անհրաժեշտ լուծումներ տալու համար:

ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շեշտել է, որ ռազմաքաղաքական դաշինքում գտնվելը ենթադրում է վստահության հատուկ մակարդակ եւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջիկա նիստը հնարավորություն կընձեռի հանգամանալի անդրադառնալու օրակարգային բոլոր հարցերին:

Վյաչեսլավ Վոլոդինը վերահաստատել է նաեւ Արարատ Միրզոյանին ուղղված իր հրավերը՝ մասնակցելու հուլիսի 1-2-ը ՌԴ ԴԺ Պետական դումայում կազմակերպվող «Պառլամենտարիզմի զարգացումը» խորագրով միջազգային համաժողովին, որի ընթացքում աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների խոսնակներ կքննարկեն պառլամենտարիզմի հետագա զարգացման հարցեր:

Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն էլ ավելի զարգացնելու հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունները, ինչին միանշանակորեն կնպաստեն խորհրդարանների ղեկավարների պարբերական շփումները:

Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է 2019թ. աշնանը Երեւանում հյուրընկալելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերը:

Այնուհետ անդրադարձ է կատարվել ՌԴ-ում բնակվող հայ համայնքին, որը մեծապես նպաստում է երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը: Կողմերը փաստել են, որ երկու ժողովուրդների առջեւ պատասխանատվությունը պետք է դրդի խորհրդարանականներին էլ ավելի ընդլայնելու երկկողմ հարաբերությունների խորացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am