National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.05.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի ելույթը Վրաստանում ընթացող ՍԾՏՀ ԽՎ-ի տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերով հանձնաժողովի 52-րդ նիստում
1 / 2

Հարգելի գործընկերներ,

տիկնայք եւ պարոնայք,

թու՛յլ տվեք, ՍԾՏՀ ԽՎ-ի տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերով հանձնաժողովի անունից ողջունել այս դահլիճում գտնվող բոլոր մասնակիցներին եւ հյուրերին, վստահություն հայտնել, որ այսօրվա աշխատանքը կնպաստի մեր տարածաշրջանում համագործակցության զարգացմանը եւ ամրապնդմանը: Հանձնաժողովի անդամների անունից առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի խորհրդարանին, նրա ղեկավարությանը եւ աշխատակիցներին ջերմ հյուրընկալության եւ Բաթումիում այս հրաշալի միջոցառումը կազմակերպելու համար: Հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվելու է Սեւծովյան տարածաշրջանի համար շատ կարեւոր թեմա, այն է՝ «Կանաչ տնտեսություն-երկնագույն աճ»: Այս հարցի վերաբերյալ հանձնաժողովը քննարկելու է Ռումինիայի պատվիրակության անդամ Գեորգե-Գաբրիել Վիշանի պատրաստած զեկույցի նախագիծը, ինչպես նաեւ առաջարկության նախագիծը ու դրանք ներկայացնելու է քննարկման՝ Բաքվում կայանալիք Գերագույն ժողովի գարնանային նստաշրջանում:

Հարգելի գործընկերներ,

վերջին տասնամյակում «Կանաչ» տնտեսության հայեցակարգը դարձել է բազմաթիվ կառավարությունների եւ միջկառավարական կազմակերպությունների համար ռազմավարական առաջնահերթություն: «Կանաչ» տնտեսական քաղաքականությունն օգնում է երկրներին ստանալ տնտեսական եւ սոցիալական շահույթներ (օրինակ՝ մաքուր էներգիայի տեխնոլոգիաների ներդրման եւ էներգետիկ ծառայությունների մատչելիության բարելավման, մաքուր արտադրության մեջ ներդրումներ կատարելու օգնությամբ ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման եւ ավելի կայուն գյուղատնտեսական պրակտիկաների եւ զարգացող շուկաներ մուտք գործելու հաշվին՝ առեւտրային անվտանգության ապահովման միջոցով):

Բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման առաջընթացը եւ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիան նվազեցնում են ներմուծման ծախսերը, ապահովում էներգետիկ անվտանգությունը եւ սահմանափակում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Յուրաքանչյուր երկիր պետք է գնահատի իր ֆինանսավորման աղբյուրները եւ վերանայի կայուն տնտեսական աճի օպտիմալացման հնարավորությունը:

Դեպի «Կանաչ» տնտեսություն անցում կատարելու համար միջազգային բնապահպանական եւ տնտեսական կազմակերպություններն առաջարկում են լայն գործիքներ, ինչպիսիք են` նպատակային պետական աջակցությունը հետազոտությունների եւ զարգացման համար` կապված էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ստեղծման հետ, էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման խթանում եւ արդյունաբերության ոլորտում պետական ներդրումների ավելացում, ինչպես նաեւ պետական գնումների քաղաքականության ուժեղացում, որը խթանում է էկոլոգիական ապրանքների արտադրությանը:

ՍԾՏՀ ԽՎ-ն միշտ էլ կարեւորել է «Կանաչ» տնտեսության խնդիրը եւ անդրադարձել այս թեմային իր զեկույցներում եւ առաջարկություններում, մասնավորապես Սեւծովյան տարածաշրջանում կանաչ էներգիայի զարգացման նախաձեռնությունների վերաբերյալ:

Սեւծովյան տարածաշրջանում բնապահպանական վատթարացման ֆոնի վրա ծովային միջավայրի եւ ծովային էկոհամակարգերի պաշտպանության գործոնը դառնում է բնապահպանական օրակարգի կարեւորագույն խնդիր, որը պահանջում է շտապ միջոցառումներ եւ համախմբված գործողություններ ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ համաշխարհային մակարդակով:

Շրջակա միջավայրի պաշտպանությունն առաջնային նշանակություն է ունեցել ՍԾՏՀ ԽՎ-ի համար իր ստեղծման առաջին իսկ օրվանից, ինչի կապակցությամբ էլ հստակ խոսվել է, որ Սեւ ծովի ծովային միջավայրի պաշտպանության նպատակով տարածաշրջանային լայն համագործակցության անհրաժեշտություն կա: Այս հարցերի վերաբերյալ ՍԾՏՀ ԽՎ-ի հանձնարարականների կադրային վերանայումը հաստատում է խորհրդարանական վեհաժողովի բնապահպանական խնդիրների առաջնայնությունը:

Վերջին տարիներին «երկնագույն աճի» կոնցեպցիան, որը կոչվում է նաեւ համեմետական կարգով «երկնագույն» տնտեսություն, առաջացել է աշխարհում որպես բնական ծովային եւ քաղցրահամ ջրային ռեսուրսների կայուն օգտագործման եւ կառավարման, այդ թվում կենդանի ջրային ռեսուրսների ձեւավորման նոր մոդել:

2018 թ. մայիսի 31-ին Բուրգասում տեղի ունեցած «Եվրոպական ծովի օրվա» ժամանակ ընդունված նախարարական հռչակագիրը՝ «Սեւ ծովի ընդհանուր ծովային օրակարգի ճանապարհին» խորագրով, որին մասնակցում էին Սեւծովյան ափամերձ վեց երկրներ եւ Մոլդովայի Հանրապետությունը, Սեւծովյան տարածաշրջանում «երկնագույն» տնտեսության զարգացման համար լուրջ քայլ էր:

Իրենց ստորագրությամբ Սեւծովյան պետությունները հայտնել են նվիրվածությունը էկոլոգիայի, տնտեսության եւ զբոսաշրջության ոլորտում իրականացվող ծրագրերի հարցում համագործակցության ընդհանուր մոտեցմանը: Այդ նպատակով յուրաքանչյուր պետություն պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ իր օրենսդրությունում` Սեւ ծովի «երկնագույն» տնտեսության զարգացման համար: Սեւ ծովի փաստաթղթի ընդհանուր օրակարգը, որը «երկնագույն» տնտեսության զարգացման մաս է կազմում եւ կապված է 2018 թվականի «Եվրոպայի ծովային օրվա» ընթացքում ստորագրված Բուրգասյան հռչակագրի հետ, անդրադառնում է ծովային միջավայրին առնչվող հիմնական խնդիրներին:

Չնայած Սեւ ծովի էկոհամակարգերի հանդեպ միջազգային հանրության անընդհատ հետաքրքրությանը, բնապահպանական խնդիրները շարունակում են գոյություն ունենալ եւ լուրջ սպառնալիք են տարածաշրջանում կայուն զարգացման համար: Արդյունավետ իրավական շրջանակ ստեղծելը եւ շրջակա միջավայրի կանոնակարգման ներդաշնակեցումն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, անհետաձգելի խնդիր է:

Նիստի հարգելի մասնակիցներ,

հիմնական հարցից բացի այսօր հանձնաժողովը պետք է որոշի հերթական հանդիպման վայրը եւ թեման:

Ի վերջո, թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել մեր վրացի տանտերերին՝ իրենց հյուրընկալության համար եւ մաղթել բոլորիս կառուցողական եւ նպաստավոր աշխատանք:

Շնորհակալություն ուշադրության համար:


23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am