National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.05.2019
Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող հարցեր
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին կից Հանքարդյունաբերության օրենսդրության վերլուծության աշխատանքային խումբը ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի նախագահությամբ մայիսի 3-ին հրավիրած քննարկմանն անդրադարձել է բնական ռեսուրսների կառավարման համատեքստում հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բացերին եւ դրանց համալիր լուծման ուղղություններին:

Աշխատանքային քննարկման օրակարգում ոլորտի կարգավորումների առաջնահերթությունների քարտեզագրումն էր, մասնակիցների բարձրաձայնած օրենսդրական բացերի քննարկումը եւ հետագա աշխատանքների պլանավորումը:

Աշխատանքային խմբի ղեկավար Մերի Գալստյանը խմբի անդամներին ներկայացրել է ոլորտում բարեփոխումների հիմնական ուղղությունները, մասնավորապես շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա ազդեցության պատշաճ գնահատման, տեխնիկական ու աշխատանքային անվտանգության ապահովման, համայնքի պատշաճ իրազեկման, որոշումների կայացմանը մասնակցության, բնագավառի թափանցիկության եւ արդարադատության մատչելիության առումով:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են երկրաբաններ, ոլորտի հասարակական կազմակերպությունների, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ, լրագրողներ, անկախ փորձագետներ:

Մերի Գալստյանը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները` նշելով, որ աշխատանքային խմբի ձեւավորման նպատակն է ստեղծել խորհրդատվական հարթակ, որտեղ մասնագետները կարող են ներկայացնել ոլորտի վերհանված բացերը, վերլուծությունները` նպաստելով օրենսդրական դաշտի բարեփոխումների գործընթացին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am