ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նախագահն ու անդամները ապրիլի 2-ին հանդիպել են Հայաստանի եւ եվրոպական մի շարք երկրների առեւտրաարդյունաբերական պալատների, ասոցիացիաների ներկայացուցիչների հետ:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, կարեւորելով նման ձեւաչափով քննարկումը, նշել է, որ այսօրինակ հանդիպումներ կկազմակերպվեն պարբերաբար: Հանձնաժողովի անդամները հետաքրքրվել են տնտեսական զարգացումներին, ներդրումներին վերաբերող հարցերով, ոլորտին առնչվող ներկայացված տեսլականով:
Հայ-բելգիական առեւտրի պալատի փոխնախագահ Ֆելիքս Փայտյանի խոսքով՝ Ազգային ժողովի հետ համագործակցելու այս նոր ձեւաչափը կնպաստի հիմնախնդիրների բարձրացմանը՝ օգնելով գտնել արդյունավետ լուծման ուղիներ:
Քննարկման ժամանակ մտքեր են փոխանակվել հարկային օրենսդրությանը, փոքր եւ միջին ձեռնարկատիրություններին, դեղագործական շուկային, ՏՏ ոլորտին վերաբերող հարցերի շուրջ: