Ապրիլի 22-ին Ա զգային ժողովում ցուցադրվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը` Հայոց եղեռնին վերաբերող վավերագրական նյութեր ու լուսանկարներ: Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը բացման խոսքում նշեց, որ այս միջոցառումը մեկ անգամ եւս հաստատում է հայ ժողովրդի նկատմամբ թուրքական պետության իրագործած եղեռնագործությունը դատապարտելու մեր խորհրդարանի անսասան դիրքորոշման մասին:
Սա միաժամանակ Հայոց ցեղասպանությունը չընդունած երկրների խորհրդարաններին ուղղված կոչ է` ճանաչելու եւ դատապարտելու այ դ անասելի ոճրագործությունը: Տարեցտարի ավելանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների թիվը, ինչը խոսում է սերունդների առջեւ մարդկության պատասխանատվության գիտակցման մասին: Միայն համաշխարհային հանրության, ինչպես նաեւ թուրքական պետության կողմից պատմական այդ անարդարության գիտակցումն ու դատապարտումը կարող է բացառել նման երեւույթների կրկնությունը եւ երկու երկրների քաղաքակիրթ հարաբերությունների ու փոխվստահության հիմք դառնալ: