National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.02.2019
Բաբկեն Թունյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը փետրվարի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին ու Միջազգային զարգացման վարչության մասնավոր սեկտորի գծով խորհրդատու Սելի Վուլհաուսին:

Հանձնաժողովի նախագահը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը:

Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը շնորհավորել է Հայաստանում անցկացված ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների կապակցությամբ, նշել, որ Միացյալ Թագավորությունը խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունի եւ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ օրինաստեղծ գործունեության եւ ժողովրդավարության ամրապնդման գործում:

Անդրադառնալով հայ-բրիտանական կապերի առավել խորացմանն ու զարգացմանը` Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար:

Դեսպանը կարեւորել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դերակատարությունը, հետաքրքրվել փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների աշխատանքներին վերաբերող խնդիրներով: Նա ընդգծել է, որ պետք է ավելի հստակեցնել ոլորտում վարվող քաղաքականությունը՝ ապահովելով համապատասխան բարենպաստ դաշտ:

Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ ստորագրվել է ՓՄՁ երկխոսության հարթակ ստեղծելու մասին համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել կայուն երկխոսություն Ազգային ժողովի եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի միջեւ, բացահայտել ՓՄՁ զարգացմանը խոչընդոտող օրենսդրական խնդիրները:

Դեսպան Ֆարնուորթը գնահատել է հանձնաժողովի նախաձեռնությունը՝ առաջարկելով մասնակցել քննարկումներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am