National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.01.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
1 / 5

Հունվարի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նիստի ընթացքում նախ քննարկման է դրվել միջխորհրդարանական կազմակերպությունների պատվիրակությունների կազմերում ընդգրկվող խմբակցությունների պատգամավորների ներկայացվածության համամասնության հարցը, ինչից հետո խորհրդի անդամները քննարկել եւ 10 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել են «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ) Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշումը:

Պատվիրակությունը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Մխիթար Հայրապետյանը, պատվիրակության կազմում կլինեն Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը եւ Գայանե Աբրահամյանը՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից, Վահե Էնֆիաջյանն ու Նորա Առուստամյանը՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից եւ Տարոն Սիմոնյանը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից:

Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի նիստը տեղի կունենա հունվարի 28-29-ին, Բրյուսելում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am