National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.11.2018
Խորհրդարանն ընդունել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը
1 / 8

Նոյեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ պատգամավորները քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ք. Երեւան, Բաղրամյան 26 հասցեում գտնվող վարչապետի նստավայրը փոխանցել Հանրապետության նախագահին: Զուգահեռաբար, որպես ՀՀ վարչապետի նստավայր, մատնանշվում է Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեն:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից ստացվել է առաջարկ, որը սակայն չի ընդունվել, քանի որ չի վերաբերել նախագծին:

Առաջարկը վերաբերել է ՀՀ վարչապետին սպասարկող ուղղաթիռից կամ ինքնաթիռից այլ անձանց  օգտվելու կարգը փոփոխելուն եւ այլ անձանց կողմից դրանցից օգտվելու դեպքում տեղեկատվությունը հրապարակային  դարձնելուն:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն անդրադարձել է չընդունված առաջարկին եւ քաղաքական համարել  չընդունման  պատճառները:

Նա գործընկերներին հորդորել է դեմ քվեարկել նախագծին:

Ելույթ է ունեցել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը եւ պարզաբանել, որ ՀՀԿ խմբակցության ներկայացրած առաջարկն առնչություն չունի քննարկվող նախագծի հետ, հետեւաբար այն չի ընդունվել: Արարատ Միրզոյանը ժամանակավրեպ է համարել առաջարկը` նշելով, որ ՀՀ կառավարության գործունեությունը կես տարուց ավելի  է, ինչ  թափանցիկ ու հաշվետու է:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվել է նաեւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ» կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Պատգամավորներն այնուհետեւ  քվեարկությամբ ընդունել են վերոնշյալ, ինչպես նաեւ նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, որոնց թվում նաեւ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը տեղեկացրել են, որ դեմ են քվեարկելու պետական բյուջեի  նախագծին:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն էլ տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Քվեարկության արդյունքում նախագիծն ստացել է 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ ձայներ:

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:
 


04.06.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
2023 թ. Արտաքին գործերի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ
2023 թվականին ԱԳՆ-ն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ. փաստացի կատարողականը կազմել է  25 մլրդ  57 մլն դրամ: Սկզբնական պլանավորվածի նկատմամբ ծախսերն աճել են 41.2 տոկոսով, ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 99.5 տոկոս: Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել արտերկրում դես...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am