National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.11.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
1 / 5

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Միքայել Մելքումյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կարեւորելով եկող տարվա պետական բյուջեի նախագծի ընդունումը, նշել է, որ այն տարբերվում է նախորդ տարիների պետական բյուջեներից, քանի որ առաջին անգամ է ներկայացվում ծրագրային բյուջետավորմամբ ֆինանսատնտեսական փաստաթուղթ: Նա փաստել է, որ ծրագրային բյուջետավորման գործընթացը Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը սկսել են տարիներ առաջ, որի նպատակն է ապահովել արդյունավետ կառավարում, հանրային ֆինանսների կառավարման առավել բարձր մակարդակ, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի կառուցվածքային գործառույթ:

«ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Եկող տարվա պետական բյուջեն եկամուտների գծով` 1,490,589,766.5 մլրդ դրամ է, ծախսերը՝ 1,642,189,766.5 մլրդ դրամ, պակասուրդը՝ 151,600 մլրդ դրամ: Համայնքների բյուջեները եկամուտների գծով կազմում են 138.9 մլրդ դրամ՝ ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները:

Մեր երկրի պետական պարտքը 2018 թ. տվյալներով շուրջ 6 մլրդ 953 մլն դրամ է՝ ՀՆԱ-ի 49 տոկոսը: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ մեր երկիրը շարունակում է համարվել նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 4 հազար 600 դոլար է:

Պատգամավորների հարցերն ուղղված բանախոսին առնչվել են ներդրումներին, պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետությանը, հարկային արտոնություններին, Հարկային օրենսգրքի բարեփոխմանը, առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը, ծառայողական մեքենաների թվի կրճատմանը եւ այլ խնդիրների:

«ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը եւ 2019թ. ԿԲ վարչական ծախսերի ու կապիտալ ներդրումների նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:


06.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am