National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.10.2018
Թբիլիսիում տեղի է ունեցել «Բյուջետային բարեփոխումները Հարավային Կովկասում» թեմայով տարածաշրջանային աշխատաժողով
1 / 3

Հոկտեմբերի 17-18-ին Գերմանիայի Դաշնության աջակցությամբ ԳՄՀԸ կողմից իրականացվող «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Թբիլիսի քաղաքում կազմակերպվել է տարածաշրջանային աշխատաժողով: Հանդիպման առանցքային թեման է եղել տարածաշրջանում բյուջետային եւ հատկապես ծրագրային բյուջետավորման բարեփոխումների ներդրման ներկա իրավիճակը եւ զարգացումները: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի եւ Վրաստանի ֆինանսների եւ ճյուղային նախարարությունների, խորհրդարանների եւ աուդիտի բարձրագույն մարմինների փորձագետները: Աշխատաժողովին մասնակցել են նաեւ Գերմանիայի Դաշնության Հեսսեն երկրամասի ֆինանսների նախարարության եւ կառավարության ներկայացուցիչներ՝ Պատրիկ Կրաուլիխը եւ Գյունթեր Վայլանդը:

Երկօրյա հանդիպումների ընթացքում ներկայացվել եւ քննարկվել են ծրագրային բյուջետավորման ներդրումը յուրաքանչյուր երկրում, դրանց հետ կապված մարտահրավերները եւ դրանց հաղթահարմանն ուղղված միջոցները, բյուջետային գործընթացի մասնակիցների հստակ դերակատարումը ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացում, ծրագրային բյուջետավորման եւ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում իրականացվող այլ բարեփոխումների միջեւ կապը, համակարգումը եւ ներդաշնակեցումը: Աշխատաժողովի մեկնարկին ողջյունի խոսքով հանդես են եկել ԳՄՀԸ Վրաստանի գրասենյակի ղեկավար Ռոլանդ Շթոյերը, ԳՄՀԸ Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում ծրագրի վրացական թիմի ղեկավար Քրիստիան Դյորինգը, Վրաստանի ֆինանսների նախարարության բյուջետային վարչության պետի տեղակալ Նաթիա Գուլուան եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի քարտուղարության փորձագետ Ալեքսանդր Հարությունյանը: Թեմատիկ իրավիճակային վերլուծություններով ու ոլորտային փորձառության ներկայացմամբ ելույթներ են ունեցել ինչպես վրացական կողմի գործընկերները, այնպես էլ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Ժորա Ասատրյանը ու ՀՀ Աժ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի քարտուղարության համակարգող փորձագետ  Արտյուշա Ահարոնյանը: Աշխատանքային քննարկումներին իրենց միջազգային փորձառությունն են ներկայացրել գերմանացի գործընկերները:

Հանդիպման արդյունքում նախանշվել է համագործակցության աշխատանքային ծրագիրը՝ դրանով ստեղծելով տարածաշրջանային համագործակցության ակտիվ հարթակ: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am