National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
27.09.2018
«Հայաստանի տնտեսական առաջընթացը կախված է բարեփոխումների իրականացումից, այլ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից». Արմեն Աշոտյան
1 / 3

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրոպական պատվիրակության գրասենյակի քաղաքական բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան:

Զրուցակիցները կարեւորել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նոր հարթակի ստեղծումը: Այս համատեքստում քննարկվել են հոկտեմբերին կայանալիք ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող հարցեր:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ պետք է անել հնարավորը հասարակության համար փաստաթղթի արդյունքներն ավելի տեսանելի դարձնելու համար: Ընդգծվել է համաձայնագրի իրականացման հետ կապված նոր ճանապարհային քարտեզի հնարավորինս արագ ընդունումը, որը պետք է հիմնված լինի գործընկերության առաջնահերթությունների եւ 20/20 փաստաթղթերի հիման վրա: Կողմերը կարեւորել են մինչեւ 2019 թվականի մայիսին տեղի ունենալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններն ավելի մեծ թվով երկրների կողմից համաձայնագրի վավերացումը: Վերջինիս կիրարկման համատեքստում զրուցակիցները նաեւ ընդգծել են քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը:

Անդրադառնալով տնտեսական փոխգործակցության հարցերին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի տնտեսական առաջընթացը կախված է բարեփոխումների իրականացումից եւ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից: Այս առնչությամբ հանձնաժողովի նախագահը հավելել է, որ, ավաղ, կառավարությունը մինչ օրս էական քայլեր չի ձեռնարկել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսության ազատականացման, Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, այդ թվում նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլյանված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Իր խոսքում Արմեն Աշոտյանը նաեւ ընդգծել է ԵՄ համագործակցության համատեքստում ինստիտուտների եւ մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը:


21.09.2024
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար, թերեւս, ամենակարեւոր տոնն է: Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք եւ ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար: Այն Արաքսի հունով գծված, հայկական լեռնե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am